Սպորտ 4 տարի առաջ - 15:40 14-06-2022

Չեմպիոնների լիգա. Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման՝ «Փյունիկը» նախապես ընդգրկված էր 1-ին խմբի «unseeded» թիմերի զամբյուղում և վիճակահանությամբ Հայաստանի նորընծա չեմպիոնին կարող էին բաժին հասնել բուլղարական «Լուդոգորեցը», ռումինական «Կլուժը», հունգարական «Ֆերենցվարոշը», սլովենական «Մարիբորը» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժը»։

Վիճակահանության արդյունքում «Փյունիկի» մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5/6-ին` Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 12/13-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում