Ներքին 4 տարի առաջ - 14:50 14-06-2022

Նոյեմբերի 9-ի գիշերվա անկարգությունների գործով 2 հոգի դատապարտվել են

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախագահությամբ, հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով դատավճիռը։ Այս մասին Oragir.news-ին ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Դատարանը գործով ամբաստանյալներ Անրրի Սեդոյանին եւ Կարեն Մարությանին մեղավոր է ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքներում։ Կարեն Մարությանը դատապարտվել է 6, իսկ Անրրի Սեդոյանը՝ 3 տարվա ազատազրկման։ Նրանք նաեւ վճարելու են 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանք։

Փաստաբանը նշեց, որ այս պահի դրությամբ ինքը դատավճռից դժգոհ չէ։ «Ինձ որ մնա, կբողոքարկեմ որոշումը, սակայն պետք է պաշտպանյալներիս հետ խոսեմ»,- եզրափակեց Մկրտչյանը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Անրրի Սեդոյանը 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երեւանում բազմաթիվ անձանց հետ միասին մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով եւ վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաեւ նախնական համաձայնության գալով Կարեն Մարությանի հետ, ապօրինի մուտք գործելով ՀՀ կառավարության շենքի թիվ 218, 219 եւ 402 աշխատասենյակներ՝ կատարել է խոշոր չափերով ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում