Ներքին 4 տարի առաջ - 11:22 13-06-2022

Զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց 90 հազար դոլար էր հափշտակել․ նոր մանրամասներ

Զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց 90 հազար դոլար հափշտակելու գործով անցնող մյուս երկու կասկածյալներին նույնպես գտել են:

Հունիսի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ավազակային հարձակմանը մասնակցել էին նաև 29 և 22 տարեկան 2 երիտասարդ:

Նույն օրը՝ ժամը 11.00-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ 22-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել էր բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Ժամը 15.00-ին 29-ամյա երիտասարդը Երևանի Տոլստոյի փողոցից բերման էր ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է:
Երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 22.16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90 000 դոլար, 35.000 դրամ և դիմել փախուստի:
Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել բացատրություն: Նա ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում