Սպորտ 4 տարի առաջ - 00:24 11-06-2022

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը

«Արարատ-Արմենիան» հայտնեց նոր գլխավոր մարզչի անունը։

Երևանյան ակումբի մարզչական ղեկը ստանձնել է Վարդան Բիչախչյանը, հայտնում է ակումբը։

Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է բացառապես հայկական ակումբներ՝ Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դառնալով Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ սուպերգավաթակիր: Եվս 1 անգամ Հայաստանի Գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» ղեկին:

Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Դմիտրի Գունկոն։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ