Արտաքին 4 տարի առաջ - 15:38 10-06-2022

Բլագովեշչենսկում բացվել է ՌԴ-ի և Չինաստանի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը

Բլագովեշչենսկում բացվել է Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը Ամուր գետի վրայով։

Կամուրջը միացնում է Բլագովեշչենսկը և չինական Հեյհե քաղաքը։ Առայժմ կամրջով կարող են երթևեկել միայն բեռնատարները, ապագայում դրանով կարող են անցնել ավտոմեքենաներն ու ավտոբուսները։ Կամրջի շինարարությունն ավարտվել է երկու տարի առաջ, սակայն բացումը հետաձգվել է նոր կորոնավիրուսային վարակի համավարակի պատճառով։

Կամրջի շինարարությունը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ երկու մասերը միացվել են 2019 թվականին։ Կամրջի երկարությունը 1080 մետր է։ Ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում կամրջի օրական թողունակությունը կկազմի 630 բեռնատար, 164 ավտոբուս և 68 մարդատար ավտոմեքենա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից