Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:10 10-06-2022

Ուկրաինան պարտվում է հրետանային պատերազմում. Guardian

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին բրիտանական Guardian պարբերականին ասել է, որ այժմ Դոնբասում «հրետանային պատերազմ» է ընթանում, և դրա արդյունքը կախված է Արևմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի տեսակից և քանակից։

Նրա խոսքով, Ուկրաինան հրետանային մարտերում պարտվում է Ռուսաստանին և գրեթե ամբողջությամբ ապավինում է արևմտյան զենքին։

«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց մեկ հրետանի ունի, մեր արևմտյան գործընկերները մեզ տվել են իրենց ունեցածի մոտ 10%-ը»,- պարբերականը մեջբերում է Սկիբիցկիի խոսքը:

Ըստ նրա, Ուկրաինան մեկ օրում 5000-6000 հրետանային արկ է օգտագործում։

«Մենք գրեթե սպառել ենք մեր ամբողջ (հրետանային) զինամթերքը և հիմա օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ 155 տրամաչափի արկերը»,- ասել է նա։

Սկիբիցկիի դիտողությունները հաստատվում են ԱՄՆ ռազմական հետախուզության տվյալներով, որոնք վերջերս մեջբերվել են France-Presse գործակալության վերջին զեկույցում:

Ռազմական աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ Ուկրաինան սպառել է իր խորհրդային և ռուսական արտադրության զենքերը և այժմ սպառազինության հարցում ամբողջովին կախված է արևմտյան երկրներից։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
18:00 Տիգրան Ավինյանի կնոջ 58 մլն դրամ փոխառություններն «անհետացել են»