Ավելին 4 տարի առաջ - 19:28 09-06-2022

Չինաստանում Huadian կորպորացիայի նախկին տնօրենը մահապատժի է դատապարտվել կաշառք վերցնելու համար

Չինաստանի Huadian պետական ​​էլեկտրաէներգետիկական կորպորացիայի նախկին գործադիր տնօրեն և կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալ Յուն Գունմինը մահապատժի է դատապարտվել կաշառք վերցնելու համար։ Համապատասխան որոշումը հինգշաբթի կայացրել է Չանչուն քաղաքի (Հյուսիսարևելյան Ցզիլին նահանգ) միջանկյալ ժողովրդական դատարանը, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Դատարանը նաև կարգադրել է Յուն Գունմինին ցմահ զրկել քաղաքական իրավունքներից, ինչպես նաև բռնագրավել ողջ անձնական ունեցվածքը։ Երկու տարի անց, ըստ դատարանի հայտարարության, գործող օրենսդրության համաձայն մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ։

Նախկին պաշտոնյան մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքն անձնական շահի համար օգտագործելու մեջ։ Կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 468 մլն յուան ​​(մոտ 70 մլն դոլար)։

Huadian կորպորացիան Չինաստանում էլեկտրաէներգիա արտադրող առաջատար հնգյակում է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ