Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:34 07-06-2022

Համայնքերի բոլոր մարզադպրոցներին առաջարկում եմ տալ ՊՈԱԿ-ի կարգավիճակ. Արեն Մկրտչյան


ԱԺ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացնում է 2021 թվականի բյուջեի կատարողականը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, հարցն ուղղելով ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, ասաց, որ Լոռու մարզի Ալավեդի քաղաքում կան երկու մարզադպրոցներ, որոնք ունեն ՀՈԱԿ-ի կարգավիճակ, իսկ հարակից մարզերում կան մարզադպրոցներ, որոնք ունեն ՊՈԱԿ-ի կարգավիճակ.

«Սա բերում է նրան, որ համայանքների համար զարգացման համատեքստում բերում են անհավասար պայմաններ, մասնավորապես՝ Ալավերդի քաղաքի համայնքնային բյուջեից մարզադպրոցի և ըմբշամարտի դպրոցի պահպանման ու աշխատավարձի վճարման չափով աշխատավարձի մոտավորապես 40 միլիոն դրամ գումար է ծախսվում, իսկ հարակից համայնքներում, որտեղ ՀՈԱԿ-ի կարգավիճակ է, ծախսվում է զրո։ Արդյո՞ք չպետք է բոլոր մարզադպրոցները ունենան կա՛մ ՀՈԱԿ-ի, կա՛մ ՊՈԱԿ- ի կարգավիճակ։ Առաջարկում եմ ՊՈԱԿ-ի կարգավիճակ տալ, որովհետև 20 կամ 40 մլն դրամները համայնքների կյանքում տեսանելի բան են փոխում»։

Գիլոյանն ասաց, որ ինքն էլ է համաձայն այդ գաղափարին, քանի որ տարբերություն պետք չէ դնել ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների միջև. «ՊՈԱԿ-ների մարզիչներն էլ ավելի շատ են ստանում աշխատավարձ, քան ՀՈԱԿ-ների մարզիչները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի