Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:56 09-11-2023

Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկում է Վրաստանին շնորհել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին շնորհել Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, երբ Թբիլիսին կկատարի դրա համար անհրաժեշտ պայմանների մնացած մասը։

Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

«Հանձնաժողովն առաջարկում է, որ Խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ որոշակի բարեփոխումներ և քայլեր են ձեռնարկվել», - ասել է ֆոն դեր Լայենը։

ԵՄ-ի առաջադրած պայմանները ներառում են այն, որ Վրաստանը հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից