Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:29 07-06-2022

Բորիս Ջոնսոնը կշարունակի պաշտոնավարել. նա հաղթել է անվստահության քվեի հարցով քվեարկությունը

Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երկուշաբթի օրը կայացած պահպանողականների խմբակցության անդամների գաղտնի քվեարկությունն ավարտվել է հօգուտ վարչապետի։

Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել կուսակցության ներկայացուցիչների ձայների նվազագույնը կեսը և գումարած մեկ ձայն, այսինքն՝ ամենաքիչը 180 ձայն։ Վարչապետին աջակցել է 211 պատգամավոր, դեմ է եղել՝ 148-ը:

Բորիս Ջոնսոնը խուսափել է պարտությունից, սակայն քվեարկության արդյունքը, քաղաքագետների կարծիքով, կարող է քաղաքական առումով լուրջ վնաս հասցնել նրան։

Սա շատ ավելի վատ արդյունք է վարչապետի համար, քան 2018թ.-ին Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու արդյունքը՝ Brexit-ի վերաբերյալ բանակցությունների ֆոնին։

Երկուշաբթի օրը խորհրդարանում Ջոնսոնին աջակցել է Պահպանողական կուսակցության անդամների 58.5%-ը, իսկ 2018-ին Մեյին աջակցում էր պահպանողականների 63%-ը, և նա, այնուամենայնիվ, քվեարկությունից հետո վեց ամսվա ընթացքում հրաժարական տվեց:

Այս արդյունքը նույնիսկ կարելի է հաջողված համարել վարչապետի դեմ հանդես եկող պահպանողականների համար. նրանք հաղթելու ակնկալիքներ չունեին:

Այժմ, ըստ կուսակցական կանոնների, Ջոնսոնը մեկ տարի երաշխավորված է նման ընթացակարգի անցկացումից։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի