Արտաքին 4 տարի առաջ - 16:08 06-06-2022

Դատախազությունը պահանջում է ՌԴ քաղաքացիությունից զրկել էկոակտիվիստ Արշակ Մակիչյանին

Ռուս էկոակտիվիստ Արշակ Մակիչյանին, որը հանդես է եկել ընդդեմ ուկրաինական պատերազմի, ցանկանում են զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Մոսկվայի մարզի Շատուրայի քաղաքային դատարան հայցով դիմել է դատախազությունը։ Այս մասին Mediazona-ին հաղորդել են «Առաջին բաժին» իրավապաշտպան նախագծում։

Դատախազությունը պնդում է, որ 2004 թվականին դիմում ներկայացնելիս նրա մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ են տրամադրվել։ Թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, հայցում չի հաղորդվում։ Մոսկվայի մարզի Շատուրայի քաղաքային դատարանը նրա գործը կքննի հունիսի 9-ին։

Մակիչյանը Meduza-ին տված հարցազրույցում ասել է, որ հայցի մասին ինքն իմացել է երկու շաբաթ առաջ, երբ «Գոսուսլուգ» պորտալում նամակ է ստացել քաղաքացիական գործ հարուցելու մասին։ Նա խնդրել է ընկերներին գնալ դատարան և ճշտել մանրամասները, քանի որ ինքը գտնվում է Գերմանիայում։ Արդյունքում նրան հայց են ուղարկել։

Ակտիվիստը գործը համարում է քաղաքական: Մակիչյանը մեկ տարեկանից ապրում է Ռուսաստանում և ՌԴ քաղաքացիություն է ստացել 2004 թվականին, այստեղ ավարտել է համալսարանը և ամուսնացած է ռուս կնոջ հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի