Արտաքին 4 տարի առաջ - 15:43 05-06-2022

Կիրակի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցվել Կիևին

Կիրակի առավոտյան ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը։ Պայթյուններ են որոտացել Դնեպրի և Դարնիցայի շրջաններում, այս մասին Telegram-ում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Այդ շրջանները գտնվում են Դնեպրի ձախ ափին։ Նախնական տվյալներով, զոհեր չկան, մեկ տուժած հոսպիտալացվել է։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն հաղորդել է, որ հրթիռակոծման թիրախ են դարձել երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտները։ Թե կոնկրետ որոնք, դեռ չի հաղորդվում:

Ուկրաինական «Էներգոատոմ» ձեռնարկությունից հաղորդել են, որ Կիևի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռներից մեկը Նիկոլաևի շրջանի Հարավուկրաինական ԱԷԿ-ի վրայով թռել է «կրիտիկական ցածր բարձրության վրա»։ Ուկրաինային հասցված վերջին հրթիռային հարվածների մասին ՌԴ ՊՆ-ից դեռ տեղեկություն չկա։ Վերջին անգամ Կիևը հրթիռակոծվել է ապրիլին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում