Արտաքին 4 տարի առաջ - 12:13 25-05-2022

Հրթիռային հարված է հասցվել Զապորոժիեին

Ականատեսները հաղորդում են, որ վաղ առավոտյան Զապորոժիեում մի քանի պայթյուն է որոտացել։

Օդային տագնապի ազդանշանները հնչել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 3:20-ի սահմաններում, պայթյուններ են որոտացել առավոտյան ժամը 5-ից հետո:

Ինչպես հաղորդել է Զապորոժիեի մարզի ղեկավարությունը Telegram-ալիքում, ժամը 05:13-ին ռուսական զորքերը չորս թևավոր հրթիռ են արձակել Զապորոժիեի ուղղությամբ։ Դրանցից մեկը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։

«Ներկայում ուսումնասիրվում է տուժած տարածքը, տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա