Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 10:29 04-06-2022

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մերձեցրել են դիրքորոշումները Հրվ. Կովկասում սահմանային, մաքսային հսկողության հարցերի շուրջ. ՌԴ կառավարություն

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի շրջանակում քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժի շուրջ:

«2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասված է ՌԴ կառավարության կայքի հայտարարությունում:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների վերաբերյալ, որը Հայաստանի Հանրապետության տարածքով կապահովի տրանսպորտային կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

«Կողմերը կշարունակեն աշխատել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։