Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:30 03-06-2022

Ո՞րն է, Ռոմանո՛ս, քո քաղաքացիությունը․ վրիպա՞կ, թե՞ չիմացություն

Հասարակության մի ստվար հատված վաղուց, շատ վաղուց հույսը կտրել է իշխանությունից։ Եւ որպես «չարյաց փոքրագույն»՝ ոչ առանձնակի հետեւում է իշխանության հայտարարություններին եւ գործողություններին, ոչ էլ քննարկում․ չէ՞ որ առողջությունը ամենաթանկն է, իսկ նյարդային բջիջները ամենաուշն են վերականգնվում։ Իսկապես իշխանության հետ ամեն ինչ պարզ է, նրանց մասին արդեն անիմաստ է խոսել, գրել, ոչինչ էլ չի փոխվում նրանց կյանքում, այսպես ասած՝ մենք բոլորս «ձեռքերը լվացել ենք» այս իշխանությունից եւ սպասում ենք իշխանափոխության՝ «մրից ելնելու, մրջուրը չընկնելու» սկզբունքով։ Բայց հաճախ որոշ գործիչների, պաշտոնյաների հայտարարությունները այնպես են ականջ սղոցում, որ չարձագանքել հնարավոր չի։ Մյուս կողմից էլ՝ չարձագանքելով մեծ մեղք ես գործում ինքդ քո առաջ, չէ՞ որ մեդիան նաեւ կրթալուսավորչական գործառույթ է իրականացնում։

Եւ այսօր «փայլատակելու» հերթը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին է, ով խորհրդարանում անդրադարձել է իր եւ Կոտայքի մարզպետի հարաբերություններին, իր՝ մարզում ունեցած ազդեցությանը։ «Ես ապրել, ապրում եմ Կոտայքի մարզում, Կոտայքի մարզի քաղաքացի եմ, քաղաքականությամբ եմ զբաղվում հանրապետությունում, մասնավորապես՝ Կոտայքի մարզում․․․»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը։ Նա այնքան վստահ է, որ Կոտայքի մարզի քաղաքացի է, որ շարքային քաղաքացիներիս մոտ իսկական դեժավյու է․ մի՞թե 2018թ․ հեղափոխությունից հետո էլ չկարողացան ԲՀԿ ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի «տիրապետության» տակ գտնվող Կոտայքի մարզը «միացնել» Հայաստանի Հանրապետությանը։ Գուցե ընդհանրապես հեղափոխությունից հետո մարզը լիակատար անկախություն ձեռք բերեց, նույնիսկ իր ատրիբուտները ունի՝ դրոշ, զինանշան, լեզու, իսկ ահա Ռոմանոս Պետրոսյանն էլ այդ մարզ-պետության քաղաքացի է համարվում․․․

Հիպերբոլաների մեջ չընկնելու եւ Ռոմանոս Պետրոսյանին ավելի չխճճելու համար հուշենք, որ ինքը ոչ թե Կոտայքի մարզի քաղաքացի է, այլ ՀՀ քաղաքացի, կարող է լինել Կոտայքի մարզի բնակիչ, կարող է հաշվառված լինել մարզում, բայց փաստացի բնակվել Երեւանում, ճիշտ կլինի՝ ձեռքի հետ այս նրբություններն էլ իմանա։ Այլ երկրի քաղաքացի Ռոմանոս Պետրոսյանը չէր կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ սեւով սպիտակի վրա գրված է, որ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները», իսկ պատգամավորին ներկայացվող պահանջներից մեկը վերաբերում է վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալուն եւ ՀՀ-ում մշտապես բնակվելուն։ Չնայած սա էլ վստահ չենք կարող պնդել․ պաղպաղակասեր նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ականջը կանչի։ Ինչպես ասում են, այս մասին՝ հաջորդ դասին, առայժմ սերտենք, որ Կոտայքի մարզի քաղաքացի գոյություն չունի, եւ նույնիսկ «անզգույշ եւ անփույթ վրիպումներով» նման տեքստեր չի կարելի արտաբերել, այլապես սկսում ենք մտածել՝ պետության մեջ պետություն է ստեղծվել կամ էլ Ռոմանոս Պետրոսյանը ապօրինի է բարձր պաշտոններ զբաղեցնում։

Ձենով Օհան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ