Ներքին 3 տարի առաջ - 18:06 12-09-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին:

Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է հյուրընկալել փորձառու քաղաքական գործչին և գիտնականին:

«Դուք այնպիսի գործիչ եք, ում հետ ցանկացած պաշտոնյա, ցանկացած ղեկավար ուրախ կլիներ հանդիպել, և ես վստահ եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար, առավել ևս ներկայումս աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ընդունելության ու ջերմ խոսքերի համար և շեշտել, որ մեծ ուրախությամբ է ժամանել Հայաստան:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր երկրների տնտեսական մոդելների և ժողովրդավարական ինստիտուտների փոխազդեցություններին: Մտքեր են փոխանակվել նաև մեր տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և գլոբալ տնտեսական ու քաղաքական փոփոխությունների և հիմնախնդիրների շուրջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները