Ավելին 4 տարի առաջ - 10:33 03-06-2022

ԱՄՆ-ում անհայտ անձը եկեղեցու մոտ երկու մարդ է սպանել

ԱՄՆ Այովա նահանգի Էյմս քաղաքում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Des Moines Register պարբերականը՝ տեղական ոստիկանությանը հղումով։

Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 18.51-ին (հունիսի 3-ին Երևանի ժամանակով 03.51-ին), «Անկյունաքար» եկեղեցու ավտոկայանատեղիի մոտ: Այդ ժամանակ եկեղցում միջոցառում էր ընթանում, որին մասնակցում էին հարյուրավոր ուսանողներ։

Սթորի շրջանի շերիֆ կապիտան Նիկոլաս Լեննին հաղորդել է, որ կրակոց արձակած տղամարդն ի վերջո ինքնասպան է եղել: Սպանության պատճառները դեռևս անհայտ են։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց