Արտաքին 4 տարի առաջ - 09:48 03-06-2022

Մոսկվան հակահարված կտա Ռուսաստանի դեմ ամերիկյան հրետանու օգտագործման դեպքում․ Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինայում ամերիկյան ՀԿՌՀ-ն (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) կրակի ռուսական տարածքի վրա, Մոսկվան հարվածով կպատասխանի որոշումների կայացման կենտրոններին։

«Իհարկե, մենք պետք է արձագանքենք այդ սպառնալիքին, և միանգամայն ակնհայտ է, որ եթե, Աստված մի արասցե, այդ զինատեսակները կիրառվեն ռուսական տարածքների դեմ, այս դեպքում մեր երկրի զինված ուժերը չեն ունենա այլ տարբերակ, քան գործել որոշումների կայացման կենտրոնները ոչնչացնելու ուղղությամբ»,- ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով, «բոլորն էլ հասկանում են, թե դրանք ինչ կենտրոններ են․ դա Պաշտպանության նախարարությունն է, Գլխավոր շտաբը և այլն»: «Բայց, իհարկե, պետք է հասկանալ, որ վերջնական որոշումների կայացման կենտրոններն այս դեպքում, ցավոք, նույնիսկ Կիևի տարածքում չեն գտնվում»,- մանրամասնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինային 700 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթի տրամադրման մասին՝ ներառյալ ամերիկյան HIMARS Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և դրանց համար արկերի մատակարարումը։

Դրանից հետո Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ՀԿՌՀ-ը պետք է Ուկրաինայի Զինված ուժերին ապահովի մեծ հեռավորությունների վրա թիրախների առավել ճշգրիտ խոցումներ։ «Հարվածի հեռավորության հարցը կորոշեն Ուկրաինայի զինված ուժերն ինքնուրույն»,- այսօր ասել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։

Միևնույն ժամանակ, Կիևը հավաստիացրել է ԱՄՆ վարչակազմին, որ HIMARS-ը «կօգտագործվի միայն պաշտպանական նպատակներով», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը