Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:38 02-06-2022

Դատավորը գիտի՝ իշխանությունները ուզում են, որ 44-օրյայի մասնակիցները լինեն կալանքի տակ, իրենց էլ հետաքրքիր չեն պապիկները․ Արամ Վարդևանյան

«Մենք ունեցանք ձևով դատարան, բայց դա զուտ ձևն էր, բովանդակությամբ դատարանում չէինք, արդարադատություն տեղի չունեցավ, տարրական իրավունքի պաշտպանության հարցը ոչ թե անտեսվեց, այլ տրորվեց»։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով գյումրեցի 5 պապիկների հետ տեղի ունեցած միջադեպով անցնող ՀՅԴ 5 երիտասարդների նկատմամբ դատարանի որոշմանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ անփոփոխ թողեց դաշնակցական երիտասարդներ՝ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

«Բայց սա երկրոդական է, մենք չպետք է զարմանանք այս իրականության վերաբերյալ, մենք այս իրականության մեջ ենք ոչ առաջին օրը, մենք առաջին քաղաքական հետապնդումը չենք տեսնում, չէ՞։ Դրանից ազատվելու համար պետք է մեկ բան՝ առանց Նիկոլ Հայաստան։

Առանց Նիկոլ Հայաստանի դեպքում մենք կունենանք իրական դատարաններ, մենք կունենանք գործ չկարող քննիչներ, գործը իրապես հսկող դատախազներ։ Մենք այսօր տեսնում ենք, որ դատավորը գիտի, որ օրվա իշխանությունները ուզում են, որպեսզի 44-օրյա պատերազմի մասնակից, իրական հայրենասեր տղերքը լինեն կալանքի տակ, իրենց էլ հետաքրքիր չեն պապիկները»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը