Ներքին 4 տարի առաջ - 21:50 02-06-2022

Դատավոր Ռոման Սմբատյանը վարչապետի աշխատակազմից գործուղվել է դատարան․ ՀՅԴ 5 երիտասարդների փաստաբան

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ անփոփոխ թողեց դաշնակցական երիտասարդներ՝ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ երիտասարդները մեղադրվում են Գյումրիում ակցիաների ընթացքում գյումրեցի պապիկների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Հիշեցնենք, որ երիտասարդները ինքնակամ էին ներկայացել Գյումրիի քննչական մարմին և մայիսի 19-ից գտնվում են կալանքի տակ։ Տուժող կողմի՝ պապիկների ներկայացուցիչը դատարանին փոխանցել էր, որ բողոք և պահանջ չունեն։

Երիտասարդների փաստաբան Աբգար Պողոսյանը նիստից հետո ասաց, որ դատավորը չի պատկերացնում, որ իր նախկին աշխատանքի վայրում չէ։

«Նախագահող դատավորը 2019-22 թթ․ աշխատել է վարչապետի աշխատակազմում, այսինքն՝ նա մեկ ամիս է, որ աշխատում է որպես դատավոր։ Կարծում եմ՝ ոչ թե նշանակվել է, այլ գործուղվել է վարչապետի աշխատակազմից դատարան։ Սա խայտառակ ապօրինի որոշում է, որը մեզ դեռ չի տրամադրվել։ Մենք չգիտենք, թե ինչ պետք է պատճառաբանած լինի դատավորը, բայց կարծում եմ՝ նորաթուխ դատավորը իր անվան վրա մեծ խաչ քաշեց։ Իրավական առումով այս որոշումն անսպասելի էր, բայց դատավորի կենսագրությունը նայելով՝ ինչ -որ չափով սպասելի էր»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար