Ներքին 4 տարի առաջ - 15:29 02-06-2022

Ես վատ բան չեմ տեսնում․ ՄԻՊ-ը՝ Սևանի դպրոցում Ադրբեջանի դրոշով դասի մասին

Սևանի 4-րդ հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքը մենք ուսումնասիրել ենք, նշված դպրոցում անցկացվել է բաց դաս, դասի թեման եղել է հարևան պետությունները։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Քրիստինե Գրիգորյանը:

«Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկություն, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմությունը, նաև խոհանոցը, ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է»,- ասաց նա։

Հարցին՝ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին իր ազգակա՞նն է, թե՞ ոչ, Գրիգորյանը ասաց․ «Այո՛, իմ ազգականն է, ինձ հետ իմ որևէ ազգական իր մասնագիտական գործունեությունը իրականացնելիս չի խորհրդակցում և դա, կարծում եմ, լավ է։ Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք խոհանոցը պետք է ներգրավված լինի ուսումնական պրոցեսի ընթացքում, հարցի հասցեատերը Կրթության նախարարությունն է։ Որպես ՄԻՊ ինձ համար լրիվ տրամաբանական է իմանալ հարևանների դրոշները, նրանց հետ մեր պատմությունը և այնպիսի օգտակար տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ որպես քաղաքացի դրսևորվել և կայանալ։ Համաձայն չեմ այն մտքի հետ, որ աշխարհագրության դասի ընթացքում պետք է ներկայացնել հարևան բոլոր պետությունների դրոշները բացառությամբ մեկ պետության։ Չափազանց ամոթալի եմ համարում նման տեսակի թիրախավորումը, նման նյութի մանիպուլյացիան՝ երեխաների ու դրոշների նկարներով, դա էժան մանիպուլյացիա է»,-ընդգծեց Քրիստինե Գրիգորյանը։

Վերջինս կոչ արեց որևէ կերպ քաղաքական խոսակցություններում չօգտագորել որևէ երեխայի պատկեր, որովհետև դա երեխայի շահից չի բխում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում