Արտաքին 4 տարի առաջ - 15:27 02-06-2022

Մերկելը դատապարտել է Ռուսաստանի «բարբարոսական պատերազմը»

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ուկրաինային իր համերաշխության և ուկրաինացիների՝ Ռուսաստանի հետ պատերազմում իրենց երկիրը պաշտպանելու իրավունքին աջակցելու մասին։

Այս մասին նա ասել է մոտ վեց ամսվա ընթացքում իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ, նշում է ARD-ը։ Ավելի վաղ Մերկելի հայտարարությունները տարածել էին նրա գրասենյակի ներկայացուցիչները, հավելում է ՏԱՍՍ-ը։

Մերկելը ելույթ է ունեցել գերմանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավար Ռայներ Հոֆմանի հրաժարականին նվիրված միջոցառմանը։ Նա Ուկրաինայում տեղի ունեցածն անվանել է «բարբարոսական պատերազմ», որը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։

Նախկին կանցլերի խոսքով, դեռևս ոչ ոք չի կարող ճշգրիտ գնահատել, թե որքան հեռուն գնացող կլինեն ռուսական ներխուժման հետևանքները։ Սակայն դրանք, կարծում է Մերկելը, կլինեն նշանակալից՝ հատկապես ուկրաինացիների համար։ Նա նշեց, որ պատերազմի ընթացքում տուժել են խաղաղ բնակիչներ։ «Այս սարսափի օրինակը Բուչան է»,- ասել է նա:

Ստեղծված իրավիճակում, Մերկելի կարծիքով, առանցքային նշանակություն ունի Եվրամիության միասնությունը։ «Մենք երբեք չպետք է ընկալենք խաղաղությունն ու ազատությունը որպես ինքնին հասկանալի»,- հավելել է նախկին կանցլերը: Նա նաև աջակցություն է հայտնել Գերմանիայի կառավարության, ԵՄ-ի, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների ջանքերին, որոնք ուղղված են ռազմական գործողությունների դադարեցմանը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews