Ավելին 4 տարի առաջ - 13:12 02-06-2022

Ռուսաստանում նվազել է քաղցրավենիքի արտադրությունը. «Կոմերսանտ»

Հիմնական պարենային ապրանքների շարքում հրուշակեղենը միակ կատեգորիան է, որտեղ արտադրության նվազում է գրանցվել տարեսկզբից, գրում է «Կոմերսանտ»-ը։

Ընթացիկ տարվա չորս ամիսների արդյունքներով, ՌԴ-ում քաղցրավենիքի արտադրությունը կրճատվել է 3.4%-ով, գործարանները տարեկան կտրվածքով արտադրությունը կրճատել են մոտ 50 հազար տոննայով։ Նվազման պատճառներից մեկը արտաքին շուկաներ մատակարարումների կրճատումն է, նշել է պարբերականի աղբյուրը։

Նշված ժամանակահատվածում Ռուսաստանից հրուշակեղենի արտահանումը նվազել է 40 հազար տոննայով։ «Ասկոնդ» հրուշակագործների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Լաշմանկինի խոսքով, արտահանման նվազումը պայմանավորված է լոգիստիկ խնդիրներով, որոնք հատկապես բարդացնում են հումքի և սարքավորումների ներմուծումը։ «Ռուսբրենդ» ընկերությունից հաստատել են, որ քաղցրավենիք արտադրողները մարտի սկզբից բարձրացրել են բաղադրիչների, փաթեթավորման և լոգիստիկ ծախսերի արժեքը։