Նախորդ տարվա համեմատ կաթի արտադրությունը նվազել է 5,2 տոկոսով․ աշխատանքային քննարկում՝ ԱԺ-ում
copy image url

Նախորդ տարվա համեմատ կաթի արտադրությունը նվազել է 5,2 տոկոսով․ աշխատանքային քննարկում՝ ԱԺ-ում

Ներքին 1 տարի առաջ - 17:55 27-05-2024
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը կաթի մթերման ոլորտում առկա խնդիրների համատեքստում» թեմայով իր նախաձեռնած աշխատանքային քննարկման ընթացքում, փոխանցում են ՀՀ ԱԺ-ից:

Պատգամավորի խոսքով Կառավարությունը խթանում է գյուղատնտեսության այս ճյուղը եւ Էկոնոմիկայի նախարարության միջոցով ավելացնում է դրա զարգացմանն ուղղված պետական ֆինանսավորումը:

Խնդիրը քննարկվել է պետական գերատեսչությունների ներկայացուցիչների, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների տնօրենների, ՀՀ միջազգային գործընկերների, ֆերմերների հետ:

Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գեւորգ Ղազարյանը ներկայացրել է կաթի շուկայում առկա իրավիճակը: Նա նշել է, որ 2023 թվականին արտադրվել է 590,9 հազար տոննա կաթ. նախորդ տարվա համեմատ կաթի արտադրությունը նվազել է 5,2 տոկոսով: Միտումը պահպանվել է նաեւ 2024 թվականին: Առաջին եռամսյակում արտադրվել է 123,1 հազար տոննա կաթ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համամետ նվազելով 3,5 տոկոսով:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ կաթի փոշու ներմուծման ծավալներին` ընդգծելով, որ շարունակվել են ներմուծման ծավալների նվազման միտումները: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով կտրուկ նվազել է ներմուծվող կաթի փոշու գինը, ինչն ազդել է նաեւ մթերվող կաթի գնի վրա:

Ֆերմերները դժգոհել են` ընդգծելով, որ վարկեր են վերցրել, թանկ անասնակեր գնել, այլ ծախսեր կատարել, բայց եկամուտ չեն կարողանում ստանալ, քանի որ տարվա այս եղանակին իրենց ապրանքն արժեզրկվում է: Նշվել է, որ այս պահին 1 լիտր կաթը գյուղացին կարողանում է վաճառել ընդամենը 130-140 դրամով` նախորդ տարիների 200 դրամի փոխարեն: Մտահոգություն է հնչել, որ որոշ համայնքներում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է մոտ 50 տոկոսով:

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ խնդիրը նոր չէ, այն վերջին տարիներին արդիական է դառնում հատկապես կաթի սեզոնայնության (մայիսից օգոստոս) ընթացքում:

Ելույթ ունեցողներն առաջարկել են խանութներում տարբերակված եւ մակնշված դարակաշարերով ներկայացնել անարատ կաթով եւ բուսական յուղով արտադրված թթվասերները: Այս մասով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը փաստել է, որ պետական վերահսկողության շրջանակում հիմնականում արձանագրվում են մակնշման հետ կապված խախտումներ:

Ֆերմերների կարծիքով ոլորտը խոցելի վիճակում է, եւ Կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտնի: Առաջարկ է եղել նվազեցնել ներմուծվող կաթի փոշու ծավալները, ձեւավորել կաթ արտադրողների ասոցիացիա, որը կզբաղվի ոլորտի խնդիրների լուծմամբ:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է, որ գյուղացու շահերը պետք է պաշտպանված լինեն բոլոր մակարդակներով: Պատգամավորը, կարեւորելով խնդրի լուծումը, հավաստիացրել է, որ առաջիկայում Կառավարության գործընկերների հետ կձեռնարկեն հստակ քայլեր:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր