Ավելին 4 տարի առաջ - 19:29 01-06-2022

Բեքհեմը նոր դաջվածք է արել՝ իր կնոջ տատիկի պատվին

Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին՝ 23-ամյա Բրուքլինը, դաջվածք է արել՝ ի պատիվ իր կնոջ՝ Նիկոլա Փելցի տատիկի։ Այս մասին հաղորդում է Hello!-ն։

Բրուքլին Բեքհեմը նոր դաջվածք է նվիրել իր կնոջ մորական տատիկին։ Աղջիկը սոցցանցերում կադրեր է հրապարակել, որտեղ դաջվածքի վարպետը շփում է ամուսնու ձեռքի թարմ նկարը՝ նապաստակի պատկերը։

Բեքհեմի առաջնեկի կնոջ տատիկի անունը Նաննի է, որը համահունչ է նապաստակին՝ bunny: «Իմ սիրտը պարզապես հալվեց: Ես քեզ շատ եմ սիրում»,- դիմել է Նիկոլան Բրուքլինին:

93-ամյա Նանին նրանց հարսանիքի հարսնաքույրն էր, որը տեղի ունեցավ ապրիլի 9-ին, Փելց ընտանիքի՝ Ֆլորիդայի Փալմ Սփրինգս քաղաքում գտնվող կալվածքում:

Բրուքլինը ևս երկու դաջվածք ունի՝ նվիրված Նիկոլայի հանգուցյալ հայրական տատիկին՝ Ջինային, որը մահացել է 2020 թվականին։ Բացի նրա անունից, նա իր մարմնի վրա դրոշմել է նաև նրա աղոթքը։
Բրուքլինը մի քանի դաջվածք է նվիրել հենց Նիկոլային։ Տղայի վզին իր սիրելիի աչքերն ու սիրո ուղերձն են, իսկ ձեռքին՝ հարսանեկան երդումները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը