Ներքին 4 տարի առաջ - 18:17 01-06-2022

Ինչու զոհվածների հարազատներին ԲԴԽ-ից չեն տրամադրել Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ձայնագրությունը

Զոհված զինծառայողների հարազատներին չեն տրամադրել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջանգիրյանի հետ վերջին հանդիպման ձայնագրությունը։ Զիծառայողների հարազատները վստահեցնում են, որ իրենց խոստացել էին այդ ձայնագրությունը տրամադրել այնպես, ինչպես առաջին հանդիպման ձայնագրությունն էր տվել։

ԲԴԽ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զուտ տեխնիկական խնդիր էր եղել, և հանդիպումը չէր ձայնագրվել։

Ծողները, սակայն, այս պատճառաբանությունը արժանահավատ չեն համարում։ Ասում են՝ երկրորդ հանդիպումը, ի տարբերություն առաջինի, անցել է բավական լարված մթնոլորտում, դրա համար էլ Ջհանգիրյանը կարգադրել է, որ ձայնագրությունը չտրամադրեն։

Ծնողները հանդիպման էին գնացել 3 պահանջով․ նիստերը անցկացնեն դեռնբաց՝ թույլ տալով ծնողներին ներկա լինել դատավարությանը, նիստերը չլինեն 30 րոպե տևողությամբ, նաև տրամադրեն հիմքերը, թե ինչ սկզբունքով է ընտրվել դատավոր Կարեն Բիշարյանը։

Օragir.news-ի հետ զրույցում զինծառայողների հարազատները նշում էին, որ չնայած իրենց պահանջներից մեկը բավարարվել է, և նիստերն այսուհետ դռնբաց են անցկացվելու, բայց դատավորը հունիսի 6-ից գնալու է արձակուրդ։

«Մենք խնդրել էինք նաև տրամադրել հիմքերը, թե ինչու է ձեռքով մակարգրության ընթացքում ընտրվել Կարեն Բիշարյանը։ Այդ օրը Ջհանգիրյանը շատ խրոխտ ձևով ասում էր, որ էլեկտրոնային համակարգը չի գործել, բայց ապացույցները կան, որ Բիշարյանը այդ պահին Վերաքննիչի դատավորներից ամենաքիչ ծանրաբեռնվածություն ունեցող դատավորն է եղել։ Նա երկար բացատրում էր, գումար չեն ունեցել, որպեսզի էլեկտրոնային մակագրման նոր համակարգ գնեն։ Մենք էլ ասացինք, թե կարող ենք գումար հավաքել, ձեզ տալ, որ նոր մակագրման համակարգ գնեք, Ջհանգիրյանն էլ պատասխանեց՝ լավ կլիներ։ Ամեն դեպքում՝ հիմքերը մինչև հիմա մեզ չեն տրամադրել»։

Նշենք, որ այդ օրը դրսում սպասող լրագրողների համար էլ լսելի էին ԲԴԽ շենքից եկող ձայները։ Ծնողներից մեկը պատմեց, որ հանդիպման վերջին րոպեներին Ջհանգիրյանը ասել է․ «Աստված տա, որ դուք շահագրգիռ կողմ ճանաչվեք։ Մենք էլ ասացինք, որ դա Աստծո հետ ոչ մի կապ չունի։ Բոլորս էլ գիտենք, թե հիմա մի զանգով ինչեր կարելի է անել։ Եթե ինքը ազդեցություն չունի դատարանների վրա, այդ ինչպե՞ս է, որ խոսում է դատավորի հետ, ինչպես է ասում, թե իբր բոլոր ցուցումները տվել է, մենք էլ ասում ենք, բա եթե ասում եք, ինչպե՞ս եք ցուցումներ տվել։ Ջհանգիրյանն ասել է, թե խոսել է դատավորի հետ, հիմա ինձ հետաքրքիր է, եթե ինքը ի պաշտոնե չի կարող միջամտել գործին, ապա ինչո՞ւ էր հեռախոսազրույց ունենում դատավորի հետ։ Իրենք ոչ մի լրջություն չեն ցուցաբերում այս գործի նկատմամբ, ի վերջո սա սովորական գործ չէ։ Ջհանգիրյանը նաև պնդում էր, որ երբ խոսել է դատավորի հետ, նա նշել է, թե իբր դռնբաց անցկացնելու միջնորդություն դատարանում չի էլ ներկայացվել։ Մենք էլ հանդիպման ընթացքում զանգեցինք Արծվիկ Մինասյանին, ու նա մանրամասն ներկայացրեց, թե ինչ է եղել դատարանում։ Ստացվում է, որ դատավորը ստել էր Ջհանգիրյանին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից