ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվածների հարազատներին
copy image url

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվածների հարազատներին

Ներքին 3 տարի առաջ - 16:06 11-05-2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին:

ԱԳՆ ցավակցական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»:

Ամենից շատ դիտված