Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:57 01-06-2022

Պատերազմի սկզբից զոհված ուկրաինացիների թիվը գերազանցել է չորս հազարը

Ուկրաինայի տարածքում պատերազմի սկզբից 4113 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից 264-ը երեխաներ են։ Այս մասին ասվում է Կիևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին հաղորդագրության մեջ։

Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընդհանուր առմամբ զոհվել է 2337 մարդ, որից 144-ը ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող շրջաններից են։

Տուժել է գրեթե հինգ հազար մարդ, այդ թվում՝ 421 երեխա։

Մահվան դեպքերի և վիրավորումների հիմնական պատճառը հրետակոծությունն ու օդային հարվածներն են։

ՄԱԿ-ում կարծում են, որ իրական թվերը շատ ավելի մեծ են, քանի որ շատ հաղորդագրություններ լրացուցիչ հաստատում են պահանջում։ Ակտիվ մարտերի գոտուց տեղեկատվությունը հասնում է ուշացումով։ Դա վերաբերում է, օրինակ, այնպիսի բնակավայրերի, ինչպիսիք են Մարիուպոլը, Իզյումը և Պոպասնայան, որտեղ, ըստ տեղեկությունների, քաղաքացիական անձանց զոհվելու կամ վիրավորվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան