Արտաքին 4 տարի առաջ - 13:57 31-05-2022

Ազովստալում «ականապատ» ֆուրգոն է հայտնաբերվել՝ 152 դիերով. ՌԴ ՊՆ

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի ստորգետնյա շինություններում, որտեղ երկու ամիս թաքնվել են ուկրաինացի զինվորականները, հայտնաբերվել է իզոթերմ ֆուրգոն՝ 152 զոհվածների դիերով։ Այս մասին հայտարարվել է ՌԴ ՊՆ ճեպազրույցում, մայիսի 31-ի առավոտյան։

Գերատեսչությունը պնդում է, որ հովացման անսարք համակարգով ֆուրգոնում պահվել են զոհված զինյալների և Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների մարմինները։ Քննության ընթացքում սակրավորները դիակների տակ նաև չորս ական են հայտնաբերել։

«Ազովի զինյալների հարցաքննությունների ընթացքում պարզվել է, որ դիակների ականապատումն իրականացվել է Կիևի անմիջական հրահանգով։ Սադրանքի նպատակը դիակների մնացորդները միտումնավոր ոչնչացնելու և դրանք հարազատներին փոխանցելը խոչընդոտելու հարցում Ռուսաստանին մեղադրելն է՝ Կիևի ռեժիմի և անձամբ Զելենսկիի քաղաքական «հեղինակությունը» փրկելու համար»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ։

Ռուսական կողմը մտադիր է առաջիկայում զոհված զինվորականների մարմինները փոխանցել Ուկրաինայի իշխանություններին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews