Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:09 30-05-2022

Չեք հասկանո՞ւմ, որ սա ձեզ բոլորիդ «քաշում» է․ Ղազարյանը՝ սահմանագծման հանձնաժողովի մասին

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին և դրա կազմին։

Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22-ին՝ Բրյուսելում, որի հաջորդ օրը երկուսն էլ ստորագրել են որոշումներ՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին, այնինչ, ՌԴ-ն վաղուց հայտարարել է, որ սահմանների ճշգրտում կարող է իրականացվել միայն ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում առկա քարտեզների հիման վրա։

«Եթե հաջորդ շաբաթ՝ ՌԴ-ն տրամադրի քարտեզների, որի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի կողմը տարակարծրություններ չունենա՝ ապա նշանակում է, որ կազմվելու է երկու հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ արձանագրություն, և դրան՝ որպես հավելված, կցվելու է ՌԴ ԶՈՒ կողմից տրամադրված քարտեզները, որը Գորիս-Լաչին-Ստեփանակերտ հայկական սահմանի վերաբերյալ որևէ տարակարծրություն չի՛ առաջացնելու»։

Ղազարյանի խոսքով՝ պետք է ամեն գնով կանխել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստեղծած սահմանազատման հանձնաժողովների վտանգավոր գործունեությունը։ Անդրադառնալով հանձնաժողովի անդամներին՝ ասաց.

«Ոչ մի օրենքում, ոչ մի իրավական ակտում դուք նման պատասխանատվություն չունեք՝ օրինակ Կատաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ, ձեր ի՞նչ գործն է, թե որտեղով է անցնում ՀՀ սահմանը, ինչու՞ եք թաթախվել այս ամենի մեջ։ ԱԳՆ փոխնախարար, վարչության պետից դարձել ես փոխնախարար, քո ի՞նչ գործն է, որ մտնում ես այս թեմայի մեջ։ Ո՞նց ես դու այդ պատասխանատվությունը վերցնում քեզ վրա, եթե հարյուր հազար արցախցի զրկվեց իր տնից, ընտանիքից, գերեզմանից։ Դուք չեք հասկանու՞մ, որ սա ձեզ բոլորիդ քաշում ա․ ինքը ոչ մի թուղթ չի ստորագրելու, այլ՝ ձեր ստորագրած թղթով Արցախը հանձնելու է թշնամուն։ Բա որ դավաճան չեք, բա ի՞նչ զիբիլ եք, որ համաձայնվում եք դրա հետ աշխատելուն։ Հրաժարական տվեք։ Մարդ առանց պաշտոնի էլ է կարողանում ապրել։ Սոված մեռեք, բայց մի արեք նման բան։ Հրաժարական տվեք՝ առանց բացառության։ Վաղը սպասում ենք Մհեր Գրիգորյանին և այդ հանձնաժողովի տասներկու անդամի հրաժարականներին։ Հրաժարականից հետո կտապալվի այդ հանձնաժողովի աշխատանքները։ Իր հետ քայլած ոչ մի մարդ՝ Սուրեն Պապիկյանի, Տիգրան Ավինյանի գլխավորությամբ՝ չկա այդ հանձնաժողովում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը