Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:57 28-05-2022

Ասել են՝ «քթից բերելու են»․ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի պատճառով սոցնախարարության աշխատակցին հեռացրել են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ շաբաթներ առաջ գրառում էր կատարել և նշել էր, որ պետական ապարատում աշխատող մի աշխատակցի՝ Աննա անունով, աշխատանքից հեռացրել են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած լուսանկարի պատճառով։

Նա նշել է, որ թույլտվություն ունի այդ դեպի մասին հանրայնացնելու։

«Խոսքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակցի մասին է: Լուսանկարը հրապարակվել է մայիսի 1-ին: Այն չի հրապարակել այդ աշխատակիցը, այն հայտնվել է ֆեյսբուքում: Քաղաքացիական ծառայողները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն: Ես այս դրվագը շեշտում եմ նրա համար, որ աշխատակիցը պրոպագանդա չի արել, ընդամենը հրապարակվել է իր լուսանկարը նախագահ Քոչարյանի հետ, որն էլ աշխատանքից ազատման պատճառ է դարձել»։

Խամոյանը նշեց, որ նախնական զրույցի ժամանակ Աննան շատ լավ հիշում է, որ 2018-ին իրենց աշխատողներից շատերը մասնակցել են այսպես կոչված թավշյա հեղափոխությանը և որեւէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: «Մինչդեռ վերջին 4 տարիներին, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ունենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական ապարատում աշխատող մարդուն մեկ լայքի պատճառով հեռացնում են աշխատանքից»,-ասաց պատգամավորը:

Ինքը՝ Աննան, նույն եթերում մանրամասնեց, որ ինքը նկարվել է կիրակի օրը։ Հաջորդ օրը այն հայտնվել է հանացանցում և աժիոտաժ է սկսվել, իրեն ասել են, որ այս նկարի պատմությունը հարթ չի անցնելու իր համար, որ իր «քթից բերելու են»։

Նրա խոսքով՝ հանձնարարել են խիստ հսկողություն սահմանել իր մուտք ու ելքին. «Ես ղեկավար չեմ, ագիտացիայով չեմ զբաղվել, նկարը ես չեմ հրապարակել։ «Քաղծառայության մասին» օրենքի որևէ կետ չեմ խախտել։ Դրանից մեկ շաբաթ անց ինձ ասացին՝ ինձ հետ կնքած պայմանագիրը լուծարվում է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին