Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:32 28-05-2022

Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված․ դավաճանը դեռ գտնվում է իշխանության ղեկին․ Իշխան Սաղաթելյան

«104 տարի առաջ մեր նախնիները դուրս եկան պայքարի, հաղթանակեցին, որ այսօր նշվի Հայաստանի առաջին հանրապետության օրը, այսօր տասնյակ հազարավոր հայեր կրկին դուրս են եկել պայքարի, մեր ժողովրդի մղած հերոսամարտից, պետականության վերակերտումից ավելի քան 1 դար անց հայ ժողովուրդը կրկին կանգնած է գոյաբանական նույն խնդրի առջև»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր առջև նույն ցեղասպան Թուրքիան է, նույն Ադրբեջանը՝ նույն ծրագրերով ու գործիքներով, սակայն նույնն ենք նաև մենք՝ Սարդարապատ ու Բաշ-Ապարան հաղթած ժողովուրդը, Արցախը ազատագրած ժողովուրդը։ Ուրեմն այս անգամ էլ թշնամու ծրագրերը դատապարտված են ձախողման, ձախողված են նաև բոլոր նրանք, ովքեր մեր երկում սպասարկելու են թշնամու շահը։

Ճակատագիր մեզ այլընտրանք չի թողնում, այս պայքարը հայ ժողովրդի գոյության, արժանապատվության, նամուսի կռիվն է, հետևաբար սա սրբազան կռիվ է, և էս պայքարը ավարտվելու է մեր հաղթանակով»։

Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը չի ընդունում կտոր-կտոր հայրենքը հանձնելու՝ օրվա իշխանության քաղաքականությունը։ «Նիկոլը չունի ժողովրդի կողմից մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք միասին փաստեցինք, որ ժողովրդին խաբելով իշխանության ղեկին հայտնված անձը այլևս ժողովրդի կողմից չունի աջակցություն և լեգիտիմ չէ»։

Սաղաթելյանի դիտարկմամբ՝ մեկամսյա պայքարում արձանագրվել են մի շարք հաջողություններ, մասնավորապես հաջողվել է մոբիլիզացնել անհավանական ուժ։ «Մեզ հաջողվել է համախմբել ամենատարբեր նախասիրություններ և զբաղմունք ունեցող մարդկանց, մենք համախմբել ենք նրանց, ում համար թանկ է այս հայրենիքը։ Չնայած մեծ աշխատանքին՝ արդյունքը չի կարող գոհացնել, քանի որ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված, դավաճանը դեռ գտնվում է իշխանության ղեկին, բայց մենք երբեք մեր նպատակին այդքան մոտ չենք եղել, որքան հիմա։ Մեզ հարկավոր է լրացուցիչ ճիգ, պետք ուժերի համախմբում, պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը, և հաղթանակն անխուսափելի է լինելու»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու