Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:58 28-05-2022

Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ. Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» նախաձեռնության աջակից Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Շվեյցարիայում ունեցած հանդիպումների մեկի լուսանկար ու գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ

Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանն ուղեկցում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամի հանդիսացող պաշտոնյաներից մեկի կոռուպցիոներ կնոջը` աշխարհում ամենանշանավոր բանկերով հայտնի երկրում, Շվեյցարիայում բնակվող, սակայն Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունեցող հայազգի գործարարի հետ ճաշկերույթի ժամանակ։

Եթե դա չի արվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հետագայում վկայի կարգավիճակով հարցաքննվելու նպատակով, ուրեմն պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մեր դեսպաններին վերածել է իր թալանչի կնոջ սպասավորների։ Դեռևս պարզ չէ, թե ինչ նպատակով, ինչ ֆինանսավորմամբ և ինչ հիմնավորմամբ է Աննա Հակոբյանը հայտնվել Շվեյցարիայում։ Աննա Հակոբյանը մի ձախողված պաշտոնյայի կին լինելուց բացի նաև կոռուպցիոն օջախ հանդիսացող ոչ պետական հիմնադրամի նախագահ է և մասնավոր լրատվամիջոցներից մեկի ղեկավար։

Հարց է առաջանում, որ եթե մի օր էլ մասնավոր այցով Շվեյցարիա մեկնի նախարարներից կամ մարզպետներից մեկի կինը, կամ հայկական մեկ այլ թերթի կամ լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ապա ռեստորաններում նրան նույնպե՞ս պետք է ուղեկցի Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, թե՞ ոչ։

Հ.Գ.1. ժամանակին սրանք դիվանագետ էին և փորձում էին առաջ մղել Հայաստանի շահերը, հիմա դարձել են սովորական նաժիշտ։
Հ.Գ.2. Սրանից առաջ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը Շառլ Ազնավուրն էր, որի հետ լուսանկարվելն Աննա Հակոբյանի համար կյանքի մեծ իրադարձություն կլիներ։
Հ.Գ.3. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս հանցավոր իշխանություններին ծառայած բոլոր դեսպաններն իշխանափոխությունից հետո պետք է հետ կանչել և վռնդել դիվանագիտական համակարգից ընդհանրապես` իբրև թշնամու սպասավորներ»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան