Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:20 18-12-2025

Եկել ենք Մայր Աթոռը ազատագրելու օտարի շահերից. կարգալույծ քահանա

Եկել ենք Մայր Աթոռը ազատագրելու օտարի շահերից:

Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ստեփան Ասատրյանը՝ կարգալույծ արված նախկին Տեր Արամ քահանան, որը քայլում էր բազմաթիվ ոստիկանների և դերասան Գնել Սարգսյանի ուղեկցությամբ:

Լրագրողների հարցին՝ ինչու է ոստիկանների հետ շրջում, նա պատասխանեց. «Մեր ժողովրդի հետ ենք մենք, ոստիկաններն էլ այնտեղ են, որտեղ որ իրենց ժողովուրդն է»:

Ստեփան Ասատրյանը նշեց, որ դեռ չունի ճանապարհային քարտեզ, իր ճանապարհային քարտեզը այսօր Մայր Աթոռ գալն էր՝ հավելելով, որ հավանություն է տալիս 10 եպիսկոպոսների քայլերին:

Մանրամասները՝ տեսանյութում: