Սպորտ 4 տարի առաջ - 20:10 27-05-2022

Բռնցքամարտ. Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը։

57 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Արթուր Բազեյանը մենամարտեց Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիֆտիին։ Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվել են թուրք մարզիկին, սակայն հայ բռնցքամարտիկը 2-րդ և 3-րդ ռաունդներում զգալիորեն լավ է հանդես եկել՝ ապահովելով վերջնական հաղթանակը։

Մենամարտից հետո հավաքված երկրպագուները բուռն կերպով են տոնել հաղթանակը։ Բազեյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։

Նշենք, որ քառորդ եզրափակչում հաղթանակ է տարել նաև Հովհաննես Բաչկովը՝ նույնպես ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի