Ներքին 4 տարի առաջ - 21:01 26-05-2022

Ձերը կեղծ ժողովրդավարությունն է, որն ընդամենը հայրենիքը վաճառելու գին ունեցավ. Լիլիթ Գալստյան

Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիան։ Նրանք այժմ ելույթներ են ունենում Ֆրանսիայի հրապարակում, որից հետո երթ են անելու։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթում ասաց, որ իրենց պայքարի ընկերները մեկուսարանից գոտեպնդող հայտարարություններ են անում, որից հետո ինքը համոզվում է, որ Բելը երբեք չի կարող հաղթել Հայկին.

«Մենք հավերժական Հայաստան ունենալու ենք, որովհետև մեր պայքարն աննահանջ է, իսկ այնտեղ հազարավոր զորքերի թիկունքում ծվարածները փորձում են ասել, թե մեր շարժումը մարում է։ Դուք շփոթված ու մոլորված եք, հաղթահարեք ձեր մեջի վախերը ու նայեք իրականության աչքերին։ Ձերն ընդամենը կեղծ ժողովրդավարությունն է, որն ընդամենը հայրենիքը վաճառելու գին ունեցավ, իսկ դուք ընդամենը ժողովրդավարության վարձկաններ էիք»։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ