Արտաքին 4 տարի առաջ - 15:02 26-05-2022

Ռուսական ագրեսիան կարելի է կանգնեցնել միայն ուժով. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը վտանգավոր է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հանդարտեցնելու» փորձերը։ Չի կարելի որևէ հետքայլ թույլ տալ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի պարտությունը երաշխավորելու նպատակից, կարծում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը։

«Ռուսական ագրեսիան հնարավոր չէ հանդարտեցնել: Դրան պետք է պատասխանել ուժով: Մենք պետք է անկոտրում լինենք ռազմական օգնությամբ և պատժամիջոցներով Ուկրաինայի հաղթանակն ապահովելու հարցում: Այժմ մենք այլևս չենք կարող մեր ոտքը գազի ոտնակից հեռացնել»,- Լիզ Թրասի խոսքերն է մեջբերել BBC-ի ռուսական ծառայությունը:

Արևմուտքը, նրա խոսքով, պետք է հետևություններ անի վերջին շրջանի պատմությունից, երբ Պուտինը, արևմտյան երկրներից հասնելով տարբեր զիջումների, դրանից հետո հարձակվեց Վրաստանի, Ղրիմի և Դոնբասի վրա։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը