Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները
copy image url

Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները

Ներքին 2 տարի առաջ - 14:00 26-05-2022
Մայիսի 26-ին Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Ամենից շատ դիտված