Ներքին 4 տարի առաջ - 18:37 25-05-2022

Հայկական կողմը մինչև այս պահը չի արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ. Ն. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի այն հարցին, թե Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո շահարկվել է այն հարցը, թե քննարկվել է նաև անկլավների խնդիրը: Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը մինչև այս պահը չի արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ:

«Այդ հարցը ծագեց այն ժամանակ, երբ հաղորդագրության մեջ ասվում էր «Ադրբեջանի և Ադրբեջանի միջև հաղորդակցություն ու Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն»: Եվ հարց էր ծագում, թե այս ինչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է: ԱԽ քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, նաև կարող է դե յուրե ստեղծվել հաղորդակցություն ավտոմոբիլային հաղորդակցության համար: Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ մենք ունենք Հայաստանի տարածքով Մեղրիից դեպի Հայաստանի բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է անկլավներին, վարչապետը վստահեցրեց, որ նման հարց որպես այդպիսին չի քննարկվել Բրյուսելում: Սակայն նա ընդգծեց, որ Ադրբեջանն այդ հարցը ակնարկով կամ ուղիղ ձևով ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է:

«Եվ մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային: Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Եվ ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է։ Որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում, առավել ևս Արցախի ժողովրդի թիկունքում որևէ բան անել: Եթե իշխանությունը կունենա կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով: Նա առանց այն էլ դրամատիկ վիճակը քաղաքական նպատակներով կրկնակի, եռակի, հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չհամարեց»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ