Երևան +15°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:21 24-05-2022

Ընդդիմադիրները, կարևոր օրենքի նախագծերը թողած՝ զբաղված են մանր խուլիգանությամբ. Վահագն Ալեքսանյան

Ազգային ժողովում քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է 22 օրենքի նախագիծ, որի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ասաց.

«Դրանց թվում են այնպիսի օրենքի նախագիծ, ինչպիսին են քրեական օրենսգիրքը, քրեական դատավարության օրենսգիրքի ուժի մեջ մտնելը, ԿԲ տարեկան զեկույցը, շահումով խաղերի հետ կապված օրենքի նախագիծը, որ այսուհետ արգելվելու է կանխիկ դրամով շահումով խաղերի մասնակցելը և այլ, մի շարք կարևոր հարցեր։ Իսկ այս ընթացքում դահլիճի աջ կողմը դատարկ թողած ընդդիմադիրները, որոնց դուք ձեր աշխատավարձից, ձեր վճարած հարկերից ու եկամուտներից տալիս եք աշխատավարձ, ու կապ չունի՝ ստանում եք 68 հազար դրամ, թե 500 հազար դրամ, զբաղված են մանր խուլիգանությամբ։

Օրինակ՝ ներխուժել են ԱԳՆ շենք՝ մի քանի պատգամավորներով, մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել այն դիվանագետներին, որոնք օրեր շարունակ գիշերուզօր աշխատում են, որպեսզի ՀՀ-ի, Արցախի ու տարածաշրջանի համար ապահովեն կայունություն։ Ինչո՞ւ են սպասարկում այլոց շահերը, եթե նրանց աշխատավարձը վճարում եք դուք»։

Հիշեցնենք, որ մեկնարկել է ԱԺ քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է 23 օրակարգայի հարց։

Մանրամասն՝ տեսանյութում։