Միտք Ներքին 4 տարի առաջ - 12:30 24-05-2022

Փաշինյանը բավարարել է նախ Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո նոր՝ Ալիևի պահանջները

Լևոն Տեր-Պետրոսյանի իրական հոգեզավակ Լևոն Զուրաբյանը՝ փոքրիկ Լևոնը, մի ծավալուն վերուծություն է գրել այն մասին, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսելում բանակցածը, որի մասին հայտարարել էր Շառլ Միշելը։ «Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլեւս որեւէ խոսք չկա դեռեւս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային եւ քաղաքական միավոր»,- գրել է Զուրաբյանը։ Հետո եզրակացրել է․ «Կատարվածը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ազդարարել է Հայաստանի նոր պաշտոնական քաղաքականությունը, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Հետաքրքիր է՝ Փաշինյանը եւ նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը»։

Լևոն Զուրաբյանին պետք է հիշեցնել, որ Արցախի կարգավիճակի նշաձողը իրենց քաղաքաակն ղեկավար և «Ճշմարտության բաստիոն» Լևոն Տեր-Պետրոսյանն է առաջինը իջեցրել ու այդպես պահել, մինչև որ նա չհեռացավ իշխանությւոնից, և Արցախի կարգավիճակի շուրջ հաջորդ նախագահները չսկսեցին մի նոր նշաձողից բանակցել։ Փաշինյանը նախ և առաջ Տեր-Պետրոսյանի պահանջներն է բավարարել, հետո՝ Ալիևի ու Ադրբեջանի։ Ընդ որում, եթե Տեր-Պետրոսյանը հակված էր փուլային տարբերակով բավարարել Ադրբեջանի պահանջները՝ դրա տակ մտցնելով իբրև թե խաղաղ ապրելու հեռանկարը, ապա նրա չստացված հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը փաթեթային տարբերակով է բավարարում Ալիևի պահանջները՝ Տավուշից, Սյունիքից տարածքներ ու ճանապապարհներ զիջելն էլ հետը։

Հետևաբար, ինչի՞ց է դժգոհում փոքրիկ Լևոնը, որ Ալիևի պահանջները Նիկո՞լն է բավարարում, ոչ թե ինքը կամ իր շեֆը։ Փոխանակ ողջունի, դժգոհում է։ Շատ ապերախտ քաղաքական ուժ դուրս եկան։ Վերջապես գտնվեց մարդ, որը կարողացավ իր վրա վերցնել ու այսպես արագացված տեմպերով, փաթեթով «լուծել» արցախյան հիմնահարցն ու ազատել իրենց բոլորին, այդ թվում՝ մեծ ու փոքր Լևոններին, Արցախի խնդրից, ու հիմա, փոխանակ շնորհակալություն հայտնեն նրան, փնովում են, թե Նիկոլը չի գիտակցում իր արածի պատասխանատվության չափը։

Այդ դուք չէիք գիտակցում, երբ Նիկոլ էիք բուծում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի