Առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը

Ներքին 3 տարի առաջ - 00:43 24-05-2022
Մայիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն 9 ամսվա աշխատանքի արդյունքում, որն իրականացվեց ԱՀԱ կոլեկտիվի ստեղծարար թիմի ջանքերով, առաջին անգամ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, գործընկերներին ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Բրենդն ավելին է, քան պարզապես պատկերանշան (լոգո)։ Բրենդը ներառում է Հայաստանի ԴՆԹ-ն՝ մարդկանց կապելով զգայական մակարդակում։ Բրենդն իր գունային, դիզայներական լուծումներով, վիզուալ էլեմենտներով բացահայտում է Հայաստանի ինքնությունը՝ որպես թաքնված գոհար, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, առաջացնում անսպասելի հույզեր՝ զբոսաշրջիկներին փոխանցելով հարազատ փորձառության զգացում։

Նոր բրենդը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։

Բրենդի նոր կարգախոսը՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») և հարուստ տեսողական ինքնությունը ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը՝ որպես չբացահայտված գոհար, որն իր դրական էներգիայով զբոսաշրջիկներին հարազատ փորձառություն է տալիս։

Հայաստանի` արմատների պես խոր պատմությունն ու մշակույթը առաջարկում են բազմաշերտ բացահայտումներ ցանկացած տարիքի այցելուների համար: Երկիրը հարուստ է խոհանոցային և արկածային փորձառություններով և արահետներով, որոնք այցելուներին ներգրավում են ընկերական, համարձակ և եռանդուն ճամփորդությունների մեջ։ Տեսողական տարրերի միջոցով բրենդը փոխանցում է նմանատիպ զգացողություններ։

Մեկնարկի ժամանակ Picsart-ի Efekt Video Maker-ի կողմից ստեղծված ինտերակտիվ թվային ինստալացիան թույլ տվեց հանդիսատեսին խորասուզվել բրենդի տեսողական ինքնության մեջ:

Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը ստեղծվել է երևանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին