Ուղիղ եթեր

Եթե բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը նորմալ կազմակերպված լիներ, մենք պետք է որ չհայտնվեինք այնտեղ․ Գագիկ Սմբատյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:21 23-05-2022
Եթե բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը նորմալ կազմակերպված լիներ, մենք պետք է որ չհայտնվեինք այնտեղ։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Գագիկ Սմբատյանը, ով նախօրեին Երևանում բացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը ծածանել էր Արցախի դրոշը։

«Ի տարբերություն կազմակեպիչների՝ մենք բավական խելացի էինք, ունեինք մի քանի տարբերակ, ունեինք «Ա» պլան, «Բ» պլան։ «Ա» պլանը տոմսերի միջոցով ներս մտնելն էր, որը և մենք արեցինք։ Այսինքն՝ մենք գնեցինք տոմսեր հենց առաջին շարքում, 2-րդ պլանն այն էր, որ մենք ունեինք շապիկներ, որոնց վրա դաջված էր Եվրոպայի առաջնության լոգոն»։

Նա նշեց, որ նախատեսված էր ակցիան իրականացնել Թուրքիայի ներկայացուցիչների մուտքի ժամանակ, բայց քանի որ այնտեղ բարձր երաժշտություն կար, ու հնարավոր էր, որ շատ տեսանելի չլինեին, սպասեցին, որ ավելի հարմար պահ լիներ։ «Իսկ ավելի հարմար պահ, երբ բոլոր մարզիկները շարված են, ու Արայիկ Հարությունյանը պետք է ելույթ ունենար, չէր կարող լինել»։

Նա նշեց, որ Արայիկ Հարությունյանին նկատել են բեմի վրա, երբ արդեն իրականացնում էին իրենց ակցիան․ «Շատ են հարցնում, թե ես ինչ էի խոսում Արայիկ Հարությունյանի հետ։ Նա հարցրեց՝ վերջրացրի՞ք, դե գնացեք, ես ասացի՝ կարող եք չանհանգստանալ, հենց վերջացրեցնենք, կգնանք»։

Նա ընդգծեց, որ առաջնությունը 39 երկրում հեռարձակվում էր, դրա համար էլ ընտրել էին այն։ «Հենց առաջնությանը նման ակցիա անելու որոշումը դրանով էր պայմանավորված, չնայած հանրային հեռուստաընկերությունը փչացրեց լայվի տեսարանը, հուսամ՝ Հանրայինից պատասխան կստանանք, թե ինչու են իրենք այդպես վախենում Արցախի դրոշից, հանրայինը փոխեց կադրը, բայց փոխեց այնպես, որ մեզ ողջունող հանդիսատեսին ցույց տվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ