Ուղիղ եթեր
Ավինյանը SMS է ստացել․ նորմալ երկրում նա պետք է արդեն պաշտոնանկ արված լիներ
copy image url

Ավինյանը SMS է ստացել․ նորմալ երկրում նա պետք է արդեն պաշտոնանկ արված լիներ

Խոսք 3 ամիս առաջ - 18:00 27-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը երեկ Oragir.News-ի հարցախույզի ժամանակ նշել էր՝ համաձայն չէ, որ Երևանի ավագանին «կարմիր գծեր»-ի արժեքը 160․000 դրամ է դարձրել՝ նշելով, որ այն պետք է 500 հազար դրամ լինի։

Վերջինս բավականին լկտի պատասխան էր տվել և մասնավորապես վիրավորել Opel մակնիշի ավտոմեքենա վարող անձանց․ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։

Ավելի ուշ՝ հանրային մեծ աղմուկից հետո, Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել՝ ընդունելով, որ հայրը տգեղ է արտահայտվել մայրաքաղաքի կենտրոնում մեքենաները կայանող անձանց հասցեին։ Նա ընդգծել էր, որ իր հայրը քաղաքական գործիչ չէ, շատ պարզ մարդ է ու շատ ավելի դյուրին է էմոցիաներին տրվում։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց՝ վստահ է, որ Տիգրան Ավինյանի հոր արտահայտած տեսակետը կիսում են նաև բազմաթիվ պաշտոնյաներ․ «Համենայնպես այն բոլոր պաշտոնյաները, ովքեր կողմ են քվեարկել գների բարձրացմանը, որովհետև իրենք օգտվում են բոլոր այն արտոնություններից, որոնք իրենց հասանելի են իշխանություն լինելու արդյունքում։ Իրենք վայելում են իրենց կյանքը, իսկ մնացած՝ Opel քշող մարդիկ էլ, իրենց համար «գեղցի» են ու «համբալ»։ Բայց սա նորություն չէ․ ովքեր ուշադիր են հետևել կհիշեն՝ դրան նախորդել էր հասարակությանն «անգրագետ Պողոս» անվանելը, ու բազմաթիվ այլ պիտակներ են տվել հասարակությանը՝ առաջին հերթին իրենց ընտրողներին»։

Նինա Կարապետյանցը կարծում է, որ հասարակությունն անշուշտ պետք է ընդդիմանար այս ամենին, հատկապես այն մարդիկ, ովքեր ձայն են տվել այս իշխանություններին։ Նա համոզմունք հայտնեց, որ այս մարդկանց մեծամասնությունը մեծահարուստներ չեն, նրանց մեծ մասն առնվազն գյուղերում Opel վարող մարդիկ են, ովքեր արտոնություններից չեն օգտվում ու իրենց աշխատա գումարը բավականացնում է Opel վարելու համար։

«Այնպես որ՝ հասարակությունը պետք է ընդդիմանար։ Կարծում եմ՝ սրա արձագանքն անմիջապես չենք տեսնի, բայց ավելի ուշ՝ ընտրությունների ժամանակ, անհետևանք պիտի չմնա, ընտրողները պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ եթե այս միջադեպը տեղի ունենար որևէ քաղաքակիրթ երկրում, ապա քաղաքապետն արդեն հրաժարական տված կլինե՞ր, կամ նրա քաղաքական թիմն իրեն պաշտոնանկ կանե՞ր՝ Նինա Կարապետյանցը պատասխանեց, որ նորմալ երկրում բնականաբար հենց այդպես պետք է լիներ, նշեց նաև, որ Տիգրան Ավինյանն արձագանքեց ու ներողություն խնդրեց․ «Կարծում եմ՝ դա իր մտահաղացումը չէ, իր ցանկությունը չէ, ենթադրում եմ, որ վարկանիշի հերթական անկումը չգրանցելու համար հավանաբար Նիկոլ Փաշինյանից SMS է ստացել կամ իր թիմակիցներից որևիցե մեկից, ինչի արդյունքում էլ ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ, որովհետև իր խոսքի մեջ անկեղծ զղջում չկար։ Այնպես որ՝ նորմալ երկրում անշուշտ պետք է լիներ արձագանք, պետք է նա թիմից հեռացվեր, բայց, ոնց հասկանում ենք, մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է աշխատում»։

Իրավապաշտպանը հավելեց՝ այս միջադեպն անշուշտ ազդելու է ՔՊ-ի վարկանիշի վրա՝ նշելով, որ գրեթե բացակայող վարկանիշի վրա արդեն ինչ էլ ազդում է։ «Ի վերջո շատ ծանր գնով, շատ ցավալի կորուստներով մեր հասարակության իրավագիտակցությունը էականորեն փոփոխվել է դեպի դրականը, և նվազագույն ադեկվատություն ունեցող մարդը չի կարող անհաղորդ թողնել, անպատասխան թողնել նման վարքագիծը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»