Ավելին 4 տարի առաջ - 23:41 22-05-2022

Սև թեյի վնասակար հատկությունները

Թունդ սև թեյը կարող է չափազանց գրգռվածություն առաջացնել, ինչը կհանգեցնի հիպերտոնիկ հիվանդների արյան ճնշման բարձրացմանը և բացասաբար կանդրադառնա սրտի աշխատանքի վրա, նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Մասնագետը կարծում է, որ օրգանիզմի համար ամենաօգտակարը կանաչ թեյն է՝ ըմպելիքն ավելի շատ հակաօքսիդանտ նյութեր է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից։ Նաև կանաչ թեյը պարունակում է բավարար քանակությամբ կախետիններ՝ նյութեր, որոնք համարվում են բնական իմունոմոդուլատորներ։ Իսկ սև թեյը չարաշահել պետք չէ։

«Խորհուրդ չեմ տալիս թունդ թեյ խմել նյարդային համակարգի հիվանդություններ ունեցողներին, քանի որ այն ավելորդ գրգռվածություն է առաջացնում։ Ֆիզիոլոգիական առումով դա դրսևորվում է մակերիկամների կողմից սթրեսի հորմոնների արտազատմամբ, իսկ դրանք կարող են բարձրացնել ճնշումը: Արյան հոսք է տեղի ունենում դեպի ուղեղ, անոթները նեղանում են, ճնշումը բարձրանում է, և սիրտը սկսում է ավելի արագ բաբախել՝ թթվածնի մատակարարումը մեծացնելու համար»,- նշել է Սոլոմատինան։

Սրտի հիվանդություններով և հիպերտոնիայով տառապողները կարող են խմել ոչ շատ թունդ սև թեյ, կարևորը չչարաշահելն է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը