Արտաքին 4 տարի առաջ - 14:38 22-05-2022

Ավստրալիայում ընտրությունների արդյունքներով կփոխվի կառավարությունը

Ավստրալիայում, շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, կփոխվի երկրի կառավարությունը։ Վարչապետ Սքոթ Մորիսոնի իշխող Լիբերալ և Ազգային կուսակցությունների կոալիցիան պարտվել է ընտրություններում, իսկ առաջատարը ընդդիմադիր Լեյբորիստական ​​կուսակցությունն է՝ Էնթոնի Ալբանիզի գլխավորությամբ։ Նա կդառնա նախարարների կաբինետի նոր ղեկավարը։

Մորիսոնն արդեն հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Ալբանիզին։

Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։ Լեյբորիստները դեռ իրենց համար բացարձակ մեծամասնություն չեն ապահովել 151-տեղանոց խորհրդարանի ստորին պալատում: Չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն կոալիցիա կազմել կանաչների կամ անկախ պատգամավորների հետ։

Քարոզարշավում նշանակալի դեր են խաղացել կլիմայի փոփոխության դեմ պայքարի խնդիրները՝ աղետալի անտառային հրդեհներից հետո։ Իշխող կոալիցիայի արդյունքների վրա ազդել են նաև գնաճը և կենսամակարդակի անկումը: Ավստրալիայում ձախերը վերադառնում են իշխանության կենտրոնամետ ուժերի 9 տարվա կառավարումից հետո։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը