Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:46 21-05-2022

Տարբերակո՞ւմ եք դնում բողոքի ակցիայի մասնակիցների և այլ քաղաքացիների միջև․ իրավապաշտպանը՝ հիվանդանոցի աշխատակազմին

Մայիսի 17-ին ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս վնասվածք ստացած քաղաքացուն առաջին համալսարանական հիվանդանոցում սալջարդ են ախտորոշել, իսկ հաջորդ օրը մեկ այլ հիվանդանոցում կոտրվածք են ախտորոշել: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մայիսի 17-ին քաղաքացիներից մեկը` արցախյան պատերազմի հաշմանդամ, ոստիկանության ծառայողների մեկի կողմից Տերյան փողոոցում անհամաչափ ուժ կիրառելիս մայթից բերման ենթարկվելիս արմունկի վնասվածք էր ստացել, մենք գնացել էինք, հանցագործության մասին հաղորդում էինք տվել: Դրանից առաջ ոստիկանությունը ապահովել էր քաղաքացու տեղափոխումը առաջին համալսարանական հիվանդանոց, այնտեղ ռենտգեն էին արել, ասել էին` ամեն ինչ նորմալ է, թեթեւ սալջարդ է, սառը դրեք, կանցնի: 2 օր անց պարզվում է, որ քաղաքացին խայտառակ ցավեր է ունեցել, ձեռքը ուռել է, հաջորդ առավոտյան մեկ այլ բուժհաստատություն է դիմում, ռենտգեն են անում, պարզվում է կոտրվածք է: Այսօր խոսում եմ քաղաքացու հետ, ասում է, որ գիտես` այնտեղ ես լսեցի, որ ասում էին՝ ցուցարար է: Հիմա հարց առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությանը․ դուք արդյո՞ք տարբերակում եք դնում բողոքի մասնակիցների եւ այլ քաղաքացիների միջեւ, եթե տարբերակում չեք դնում, ինչո՞վ կարող եք բացատրել սա»,- ասաց նա` կոչ անելով հիվանդանոցի ղեկավարությանը պարզել միջադեպը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան