Քիմ Քարդաշյանը ոստիկանություն է դիմել՝ սպառնալիքների պատճառով
copy image url

Քիմ Քարդաշյանը ոստիկանություն է դիմել՝ սպառնալիքների պատճառով

Ավելին 2 տարի առաջ - 13:20 21-05-2022
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ոստիկանություն է դիմել, հայտարարելով, որ տասնյակ սպառնալիքներ է ստացել, այդ թվում՝ իր գրասենյակը պայթեցնելու վերաբերյալ ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Փաստաբան Շոն Հոլլին նշել է, որ Քարդաշյանը բողոքել է Դեյվիդ Ռեսենդիզի դեմ, որը, ըստ նրա, ինչ-որ կերպ ձեռք է բերել իր տան և աշխատավայրի հասցեները և ավելի քան 80 նամակ ուղարկել՝ իրեն և իր երեխաներին տարբեր սպառնալիքներով։

Հայցում ասվում է, որ տղամարդը բազմաթիվ կեղծ հայտարարություններ է արել հեռուստաաստղի ինտիմ հարաբերությունների մասին։ Քարդաշյանը պնդում է, որ իր նամակներում նա «սեքսուալ բնույթի» «վրդովիչ» հայտարարություններ է արել իր մասին։