Այսօր հանրահավաք չի լինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00, այնպես որ հանգստանալու և ուժերը վերականգնելու ժամանակ ունենք: Վաղվա հանրահավաքը շատ կարևոր է, քանի որ հաջորդ օրը վարչապետի աթոռից կառչածը գնալու է Բրյուսել Ալիևի հետ բանակցելու:
Վաղը մենք պիտի նորից հստակ ցույց տանք, որ ինքը չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու ու շարունակելու թրքացման ծրագիրը»,- գրել է նա։