Ներքին 4 տարի առաջ - 17:08 20-05-2022

Այս խայտառակ անփութությունների պատասխանատուն ՔՊ-ն է՝ իր դիլետանտիզմով. ՀՅԴ Երևանի ՔԿ-ի հայտարարությունը

«Այս առավոտ երեւանցիները ականատեսը դարձան Երեւանի քաղաքային իշխանությունների հերթական խայտառակության հետեւանքներին։ Ոմն շինարարի անփույթ աշխատանքի հետեւանքով Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է, որովհետև փլուզվել է ճանապարհի մի հատվածը»։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ծիծեռնակաբերդի խճուղու խնդրո առարկա հատվածը մի քանի ամիս առաջ նորից փլուզվել էր, հետո իբր թե վերանորոգվել էր, սակայն վերջին երկու ամիսներին նույն հատվածը մնում էր կիսով փակ։ Երեւանցու համար անհայտ էր, թե ե՞րբ է այդ վտանգը վերացվելու, ե՞րբ է շինարարի կողմից բռնագրավված ճանապարհը նորից գործելու, մինչև որ պատահեց անխուսափելին։

Պատահածի եւ անցնող մի քանի ամիսներին երեւանցու առօրյայի խաթարման պատասխանատուն շինարարն է, և նա պարտավոր է օրենքով սահմանված ամենախիստ պատժին ենթարկվել․ սակայն շինարարից ավելի պատասխանատու են Երեւանի քաղաքային իշխանությունները, Երեւանի քաղաքապետարանը, որ առաջին հերթին շինթույլտվությունների շարան է տրամադրել Դալմայի այգիներում և իր անփույթ աշխատանքի հետեւանքով ո՛չ միայն խաթարել է Երեւան քաղաքի բնապահպանական նորմերը, անտեսել կարիքները և խնդիրները, այլ նաև սահմանափակել երեւանցու տեղաշարժի իրավունքը՝ նորելուկ օլիգարխների հաշվին։

Այստեղ հարկ է ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ այս անփութության և ընդհանրապես Երեւանում շինարարական, կանաչապատման, ճանապարհների, աղբահանության, տրանսպորտի խայտառակ վիճակի պատասխանատվությունը կրում է ՔՊ-ն՝ իր դիլետանտիզմով, պոպուլիզմով ու «մերը լինի, պոլի փետ լինի» մտայնությամբ, ինչ էլ որ լինի այդ մտայնության գլխին կանգնած անձնավորության անունը՝ Հայկ Մարության, Հրաչյա Սարգսյան, թե երազներ փայփայող Տիգրան Ավինյան»։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն